Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 
  • Վախճանվել է Տատյանա Սամոյլովան

    Վախճանվել է Տատյանա Սամոյլովան

    05.05.2014| 16:24
    Մայիսի 5-ին վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը հաղորդել է, որ ծննդյան 80-ամյակին՝ մայիսի 4-ին դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ:
  • Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով

    Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով

    05.05.2014| 16:19
    Մենդելեևի աղյուսակի № 117 տարրը դեռևս անուն չունի, առայժմ կոչվում է ունունսեպտիում, տարրի գոյությանը գիտնականներն արդեն չեն կասկածում Գերմանիայի ծանր իոնների ինստիտուտում կատարած փորձից հետո:
  • Վտանգավոր հնարք

    Վտանգավոր հնարք

    05.05.2014| 16:17
    ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում կրկեսային համարի ժամանակ վիրավորվել են 10 օդային մարմնամարզիկներ։ Կիրակի երեկոյան «մարդկային ջահ» անունով հնարքի ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա, անհայտ պատճառներով կառույցը 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։
  • ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան

    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան

    05.05.2014| 16:10
    ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով, մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:
  • Հայաստանը նորից շրջանցվեց տարածաշրջանում

    Հայաստանը նորից շրջանցվեց տարածաշրջանում

    05.05.2014| 16:07
    Մայիսի 6-ին Թբիլիսիում կայանալու է թուրք-վրացական գործարար համաժողով, որի բացմանը մասնակցելու են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Համաժողովում քննարկվելու են վրաց-թուրքական համագործակցության հարցերը՝ էներգետիկ, վերամշակող, կոմունիկացիոն, ճանապարհային շինարարարության և այլ ոլորտներում:
  • Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպում Նյու Յորքում

    Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպում Նյու Յորքում

    05.05.2014| 16:04
    Իրանի և վեց գերտերությունների միջուկային փորձագետներն այսօր հանդիպում են Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և փորձելու ավելի բարդ հարցերի շուրջ հասնել կայուն համաձայնության:
  • Պուտինը և Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը

    Պուտինը և Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը

    05.05.2014| 16:01
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը՝ ընդգծելով միջազգային միջամտության կարևորությունը լարվածության թուլացման համար:
  • Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին

    Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին

    05.05.2014| 13:37
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են:
  • Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

    Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

    05.05.2014| 13:36
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:
  • Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

    Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

    05.05.2014| 13:33
    ԵՄ-ն պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլին, եթե ՈՒկրաինան չկարողանա նախագահական ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: